Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Թող ներս գա ՍԵՐԸ

Թող ներս գա ՍԵՐԸ
13.04.2013 | 00:50

Նորակազմ ընտանիքին հյուր են գալիս երջանկությունը, առողջությունը, հարստությունն ու սերը:

Սկեսրայրն ասում է.
- Թող ներս գա առողջությունը, այն ինձ շատ է հարկավոր:
Սկեսուրն ասում է.
-Թող ներս գա հարստությունը , մենք նրա կարիքը շատ ենք զգում:
Տղան ասում է .
-Թող ներս գա երջանկությունը , երկար ժամանակ է ինչ փնտրում եմ:
Հերթը հասնում է հարսին: Նա էլ, թե.
-Թող ներս գա սերը:
Որպես իրենց ընտանիքի նոր անդամ՝ որոշում են կատարել հարսի ցանկությունը:
-Թող ներս մտնի սերը:
Սիրո հետևից ներս են մտնում և՛ երջանկությունը, և՛ հարստությունը, և՛ առողջությունը: Երբ հարցնում են, ինչու ներս մտան մնացածը , չէ՞ որ նրանք ընտրեցին միայն սիրուն, նրանք պատասխանեցին.
-Որտեղ սերը կա մենք այնտեղ ենք ...


Տեր Մեսրոպ քահանա ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ